«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Արամ Սարգսյան. Այս պարագայում չկա որևէ ծրագիր, օրվա խնդիր են լուծում

Արամ Սարգսյան. Այս պարագայում չկա որևէ ծրագիր, օրվա խնդիր են լուծում
25.06.2015 | 01:30

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է. «Այստեղ հավաքվածները չեն պահանջում իշխանափոխություն, նրանք բավարարված կլինեն, եթե հոսանքի սակագինը չբարձրանա 7 դրամով, իրենք կհամարեն հաղթանակ և հակված չեն, որ քաղաքական կուսակցությունները և քաղաքական անհատները մասնակցեն այս գործընթացին»: Նա նշել է, թե պետք է բացատրվի՝ ինչու է հոսանքի գինը բարձրանում, ինչ անել, որ չթանկանա և ավելին՝ ինչ պետք է անել, որ թեկուզ թանկ հոսանքը գնելու հնարավորություն լինի: «Աշխարհի շատ երկրներում հոսանքի գինը շատ ավելի թանկ է, քան Հայաստանում, բայց այդ մարդկանց ապրելակերպի վրա հոսանքի գինը չի ազդում, որովհետև ունեն աշխատանք, արժանապատիվ աշխատավարձ են ստանում, իրենց երկրներն ունեն ծրագիր: Հայ մարդն էլ հասկացող մարդ է, եթե իմանա, որ իր պետությունն էլ ինչ-որ ծրագիր ունի, նոր ատոմակայան է կառուցում, Մեղրիի ՀԷԿ-ն է կառուցում, ճանապարհներ է կառուցում, ասում է, որ մի հինգ տարի, ժողովուրդ ջան, գոտիներս ձգած ենք պահելու, իհարկե, հայ մարդը կդիմանա ու չի ըմբոստանա, բայց այս պարագայում չկա որևէ ծրագիր, օրվա խնդիր են լուծում»,-ասաց նա: Արամ Սարգսյանը նշեց, որ քաղաքական կուսակցությունների խնդիրն իշխանափոխությունն է, ոչ թե հոսանքի սակագնի դեմ պայքարը։ «Բարեբախտաբար, իր գործը շատ լավ անում է քաղաքացիական հասարակությունը, փառք ու պատիվ նրանց, մենք էլ ինչքան կարողանում, աջակցում ենք»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1679

Մեկնաբանություններ